News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանից մինչեւ Իրանի սահման նախագիծ ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր, եւ արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Այս մասին այսօր՝ փետրվարի 15-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այդ նշանները գողանում են:

«Մի յուրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են եւ տարբեր  նպատակների ծառայեցնում: եթե թվարկեմ, թե ին նպատակներով են օգտագործում մի քիչ ծիծաղելի կլինի: Տանում են թոնրի կափարիչից մինչեւ հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ պետական միջոցներ են ծախսվում, եւ դա անվտանգության հարց է:

Վարչապետը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա, նախարարը պատասխանեց՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար:

«Եթե մենք մեկ միլիոն դոլարը ծախսում ենք, հետո պարզվում է, որ հարցը չի լուծվել եւ ստիպված էլի պետք է ծախսենք, դրանից հետո էլի կգողանան եւ այդպես շարունակ: Դրա հետեւանքով, պարզվում է, գումար չի գոյացել, որ մեկ վթարային շենքի խնդիր լուծենք, կամ թոշակն ու նպաստը բարձրացնելու խնդիր լուծենք:

Ես ուզում եմ՝ մեր հայրենակիցները այս շղթան հստակ պատկերացնեն՝ սկսած ՀԴՄ չվերցնելուց, չտալուց մինչեւ մնացած գլոբալ հարցերի լուծումը: Այս շղթայի պատասխանատվությունն առաջին հերթին կառավարությանն է, բայց չի նշանակում, որ միակ պատասխանատուն կառավարությունն է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նկատի ունի, երբ ասում է՝ քաղաքացիները տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, դա նշանակում է, որ վնաս չպետք է տան:

Տպել
Ամենաշատ