News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են Բրյուսելի եւ Վաշինգտոնի միջեւ անդրատլանտյան համագործակցության կարեւորությունը:

ԵՄ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներառյալ Վենեսուելայում խաղաղ եւ ժողովրդավարական անցման շուրջ ընթացիկ աշխատանքը, Սիրիայում քաղաքական անցման ապահովման անհրաժեշտությունը, Աֆղանստանում խաղաղության աջակցությունը եւ Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը ԱՄՆ-Հյուսիսային Կորեա առաջիկա գագաթնաժողովի նախաշեմին:

Նրանք նաեւ քննարկել են Ուկրաինայի իրադրությունը, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկաններում ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են այս հարցերով շփումները շարունակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ