News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքին նվիրված վարշավյան կոնֆերանսը, որի հիմնական թիրախը դարձավ Իրանը, նշանավորվեց սկանդալով։ Իսրայելի վարչապետի օֆիսը տեսանյութ է տարածել փակ նիստից, որտեղ Պարսից ծոցի երկրները քննադատում են Իրանին։

Ինչպես նշում է AFP-ն, Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի արաբական մյուս երկրները, որոնք չեն ճանաչում Իսրայելը, բարձրաստիճան դիվանագետներ են ուղարկել կոնֆերանսին մասնակցելու, որին ներկա է եղել նաեւ Բենիամին Նեթանյահուն, եւ որը Իսրայելի վարչապետն ու նրա ամերիկացի դաշնակիցն անվանել են նոր տարածաշրջանային առանցք Իրանի դեմ։

Նեթանյահուին ուղեկցող իսրայելցի լրագրողներն ասել են, որ վարչապետն իրենց ճեպազրույցի ժամանակ ակնարկել է, որ իր աշխատակիցները նկարահանել են, թե ինչպես են Պարսից ծոցի երկրների նախարարները քննադատում Իրանին։

Իսրայելական «Մաարիվ» թերթը տեղեկացրել է, որ հաջորդ օրը «վարչապետի գրասենյակը հրապարակել է (եւ շատ շուտ էլ հանել է) տեսանյութ փակ նիստից»։

«Հաարեց» թերթը  հրապարակել է մի քանի տեսանյութ։ Դրանցից մեկում Բահրեյնի արտգործնախարարն ասում է, թե Իրանը «ավելի թունավոր խնդիր է» տարածաշրջանի համար, քան իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։

Մյուս տեսանյութում  Սաուդյան Արաբիայի պետական արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը մեղադրում է Իրանին ողջ տարծաշրջանում «վնաս» տարածելու մեջ։

Եմենի ԱԳՆ նախարար Խալեդ ալ Յամանին ստիպված էր արդարանալ այն բանի համար, որ նստած է եղել Նեթանյահուի կողքին՝ ասելով, որ դա «արարողակարգային սխալ էր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ