News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը խոստացել է այսուհետ եւս աջակցել «Իսլամական պետության» դեմ պայքարին, տեղեկացնում է AFP-ն։

«Մենք միասին վերադարձրինք այն տարածքի 99 տոկոսի վերահսկողությունը, որը մի ժամանակ «ԻՊ»-ն անվանում էր իր այսպես կոչված խալիֆայության մի մաս»,- նշել է Շանահանը։

Նրա խոսքով՝ թեեւ ԱՄՆ-ը դադարեցնում է իր ռազմական ներկայությունը Սիրիայում, Վաշինգտոնը նախկինի պես հավատարիմ է կոալիցիային, որպեսզի հաղթի «ԻՊ»-ին ինչպես Մերձավոր Արեւելքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը «պահպանում է հակաահաբեկչական հնարավորությունները տարածաշրջանում» եւ «շարունակում է աջակցել տեղի գործընկերներին՝ դիմակայել «ԻՊ» մնացուկներին»։

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նախազգուշացրել է, որ թեեւ «ԻՊ»-ը կորցրել է տարածքների մեծ մասի վերահսկողությունը, այն դեռ պարտված չէ։

«Մենք պետք է ընդունենք այն փաստը, որ «ԻՊ»-ը հիմա փոխում է իր դեմքը, անցնում է ընդհատակ եւ ցանցեր է կառուցում, այդ թվում եւ ահաբեկչական այլ խմբերի հետ»։

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին ասել է, որ «միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ «ԻՊ»-ը չի վերածնվի Սիրիայում կամ որեւէ այլ տեղում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ