Փետրվարի 14-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, պարզել են, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը նույն օրը, ժամը 23.05-ին, Մաշտոցի պողոտայի 20 հասցեի մոտից բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն: