News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ունի երկու հիմնասյուն՝ անվտանգություն եւ տնտեսություն: Այս մասին, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը:

Նրա խոսքով, կառավարության նոր ծրագրում արտաքին քաղաքականության ոլորտում շատ ուժեղացված է տնտեսական բաղադրիչը. «Դա կարտահայտվի օտարերկրյա ուղիղ ներդրումների, նոր շուկաների բացահայտման, Սփյուռքի գործարար ներուժի ներգրավման, հայկական ապրանքների արտահանման ավելացման, զբոսաշրջության խթանման եւ միջկառավարական հանձնաժողովների աշխատանքների ակտիվացման միջոցով»:

Բանախոսն ընդգծեց, որ 21-րդ դարում անհնար է դառնում տարանջատել արտաքին քաղաքականությունն արտաքին տնտեսական քաղաքականությունից:

«Այսօրվա Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականության ուժեղ տնտեսական բաղադրիչ: Հայաստանի դեսպանները, գտնվելով արտասահմանում, պետք է մտածեն Հայաստանի տնտեսական վիճակի մասին: Հայաստանի դեսպանությունների գործունեությունը պետք է ուղղված լինի երկրին տնտեսական շահույթ բերելուն: Եթե մենք հայտարարում ենք, որ մտնում ենք տնտեսական հեղափոխության փուլ, դա հնարավոր չէ իրականացնել առանց դեսպանությունների ներգրավման, քանի որ արտաքին քաղաքականությունը սկսվում է տանը: Մեր արտաքին քաղաքականությունը պետք է կերտենք Երեւանում», - ասաց Արսեն Գասպարյանը:

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ «առանց նախապայմանների» ձեւակերպման մասին՝ նա նշեց, որ շատ կարեւոր է հանրային քննարկում ծավալելը:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Արսեն Գասպարյանն ընդգծեց թեմային գիտնականների ներգրավման կարեւորությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ