News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պեկինում Չինաստանը եւ Միացյալ Նահանգները սկզբունքային համաձայնության են եկել առեւտրային բանակցություններից հետո որոշ առանցքային հարցերի շուրջ, հաղորդում է «Սինխուան»:

Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տեխնոլոգիաների փոխանցումը, մտավոր սեփականության պաշտպանությունը, ոչ սակագնային խոչընդոտները, ծառայությունները, գյուղատնտեսությունը եւ առեւտրային հավասարակշռությունը: Մանրամասնորեն քննարկվել են առեւտրի եւ տնտեսական հարցերի մասին փոխըմբռնման հուշագրերը:

Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տունը հաստատել է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ Վաշինգտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ