News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եվրամիությունում սպառվով էներգիայի 17,5 տոկոսը արտադրվում է վերականգնվող աղբյուրներից, հաղորդում է «Եվրոստատ»  վիճակագրական գործակալությունը: Մեկ տարի առաջ այդ մասնաբաժինը կազմում էր 17 տոկոս, իսկ 2008 թ.՝ ընդամենը 8.5 տոկոս, հայտնում է «Եվրոպուլսը»:

Շվեդիայում սպառվող էներգիայի կեսից ավելին (54.5 տոկոս) վերականգնվող աղբյուրներից է: Հաջորդը Ֆինլանդիան է (41 տոկոս), Լատվիան (39 տոկոս) եւ Դանիան (38.5 տոկոս): Վերականգնվող աղբյուրներից ամենաքիչ էներգիան հայտնաբերվել է Լյուքսեմբուրգի (6.4 տոկոս), Նիդերլանդների (6.6 տոկոս) եւ Մալթայի (7.2 տոկոս) էներգետիկ հաշվեկշռում:

Մինչեւ 2020 թվականը ԵՄ-ում վերականգնվող աղբյուրներից սպառվող էներգիան պետք է կազմի 20 տոկոս՝ համաձայն ԵՄ-ի Europe 2020 ռազմավարությանը, իսկ 2030-ին՝ առնվազն 32 տոկոս: ԵՄ 11 երկիր արդեն հասել են 2020 թվականի իրենց նպատակին:

Այսօր ամբողջ Եվրոպական միությունում էլեկտրաէներգիայի 30 տոկոսն արտադրվում է վերականգնվող ռեսուրսներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ