News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խոստանալ՝ չի նշանակում ամուսնանալ։ Այս մասին Երեւանում, փետրվարի 15-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Պետական դումայի Անկախ Պետությունների Համագործակցության, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստ են արդյոք ռուսաստանցի գործարարները այսուհետ եւս ներդրումներ կատարել Հայաստանում։

Ըստ Կալաշնիկովի՝ հայկական խորհրդարանի պատգամավորներից մեկն իր հետ հանդիպման ընթացքում խոստովանել է, որ ներդրումների հարցում Հայաստանը դժվարություններ ունի։ «Ինչո՞ւ է դժվար։ Դե, որովհետեւ, նախ, մի բան է խոստանալ, բոլորովին այլ բան՝ ընդունել օրենքներ, քանի որ, իսկապես, ներդրողների համար նույնպես դժվար է մի քանի պատճառներով։ Մի կողմից՝ տնտեսություն է, պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ տնտեսությունը կայուն լինի, որպեսզի մարդիկ աշխատավարձ ունենան եւ բնակչության գնողունակությունը բարձր լինի, եւ որպեսզի այս տարածաշրջանը, տնտեսական առումով, գրավիչ լինի։ Իսկ մյուս հարցը՝ աշխարհաքաղաքականությունն ու քաղաքականությունն են ընդհանրապես, ինչը նույնպես նշանակություն ունի ներդրողի համար»,- պարզաբանել է պատգամավորը։

Կալաշնիկովը նշել է, որ պակաս կարեւոր չէ նաեւ հենց ներդրողների տնտեսական շահը, քանի որ նրանք, որպես կանոն, զուտ տնտեսական շահեր են հետապնդում։

«Ուրեմն, պետք է լինեն այնպիսի առավելություններ, որոնք նրան կհրապուրեն այստեղ գալ։  Ի՞նչ կստանա նա այստեղ։ Ի՞նչ տնտեսական առավելություններ ունի նա այստեղ։ Ինչո՞ւ պետք է ներդրումներ անի Հայաստանում, այլ ոչ թե Վրաստանում։ Շուկան այստեղ, կարծես թե, փոքր է»- ասել է ռուսաստանցի քաղաքական գործիչը՝ հավելելով, որ այս ոլորտը բավական խոր մշակված է։

Միեւնույն ժամանակ, պատգամավորն ասել է, որ Հայաստանին անհրաժեշտ են իրական ներդրողներ, իսկ դրա համար հարկավոր է վերափոխել տնտեսությունը։ Նա կարծիք է հայտնել, որ հայկական ծագմամբ ռուսաստանցի գործարարները պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում։

«Նրանք եւ նրանց ռուս գործընկերները պարզապես պետք է դիմանան այս շրջանում... Հայն այդպես է ստեղծված։ Նա միայն դարավոր ցավ չէ, որ ունի այն բոլոր ողբերգություններից, որոնք տեղի են ունեցել հայ ժողովրդի հետ։ Նա միշտ զգում է իր հայրենիքը եւ միշտ կփորձի ինչ-որ կերպ ներդրում անել այստեղ ու օգնել։ Եվ եթե նա հարստացել է Ռուսաստանում, կփորձի գալ Հայաստան, իսկ նրան կհետեւեն նաեւ ռուսաստանցի ներդրողները»,- համոզված է Կալաշնիկովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
ՀՀ ԱԺ–ն ՌԴ–ից նամակ չի ստացել. ԱԺ նախագահի խոսնակ
Սիմոնյանի բացահայտ հակառուսական հայտարարությունները արտացոլում են...
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ