News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի (կառավարման տարիները՝ 1939-1975) հարազատներին 15 օր է տվել, որպեսզի որոշեն, թե որտեղ են ցանկանում Ընկածների հովտից տեղափոխել  նրա մասունքները, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք ավարտել ենք արտաշիրիմման բոլոր վարչական ընթացակարգերը։ Բացի այդ, մենք 15 օր ենք տվել ընտանիքին, որպեսզի տեղեկացնեն, թե որտեղ են վերաթաղելու նրան։ Մեկ բացառությամբ. բացի Ալմուդենայից (Մադրիդի մայր տաճար)»,- Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է արդարադատության նախարար Դոլորես Դելգադոն։

Նրա խոսքով՝ Ալմուդենայի ստորգետնյա գերեզմանատանը Ֆրանկոյին վերաթաղելու արգելքը, որտեղ գտնվում են Ֆրանկոյի դստեր եւ փեսայի գերեզմանները, կապված է երկու պատճառի հետ։ Նախ՝ դիկտատորի շիրիմն այդ վայրում կարող է սպառնալիք ստեղծել հանրային կարգի համար, երկրորդ՝ այն կարող է դառնալ դիկտատորին երկրպագելու նոր վայր։ Ալմուդենա տաճարի ստորգետնյա գերեզմանատունը գտնվում է Մադրիդի կենտրոնում, Թագավորական պալատից հարյուր մետր հեռավորության վրա, եւ Իսպանիայի մայրաքաղաքի զբոսաշրջային տեսարժան վայրերից մեկն է։  

Եթե 15 օրվա ընթացքում կառավարությունը պատասխան չստանա դիկտատորի ընտանիքից, ապա ինքը որոշում կընդունի թաղման նոր տեղի մասին։ Ֆրանկոյի հարազատները իրավունք ունեն վիճարկել կառավարության որոշումը Գերագույն դատարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ