News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սուրբ Վալենտինի օրը Պոմպեյում հնագետները  հայտնաբերել են ջրում սեփական արտացոլանքով հիացող Նարցիսի պատկերով հին հունական որմնանկար, հայտնում է BBC-ն:

Որմնանկարը հայտնաբերվել է շքեղ նտավայրում՝ տան կենտրոնական մասում, պեղումների ժամանակ: Մի քանի ամիս առաջ նույն տեղում հայտնաբերվել է նաեւ Սպարտայի Լեդա թագուհուն գայթակղելու համար կարապի վերածված Յուպիտերի պատկերով որմնանկար:

Գիտնականները նշում են աշխատանքի բարձր որակը եւ նուրբ դեկորատիվ տարրերը: Հնագետ Մասիմո Օսաննայի խոսքով՝ Նարցիսի մասին առասպելը շատ տարածված էր Պոմպեյում: Դիցաբանությունում նա գետի աստված Կեֆիսի եւ Լիրիոոլայի որդին է եղել, որը զարմանալի գեղփեցկություն ուներ: Նարցիսը սիրահարվել է սեփական արտացոլանքին, թախծել եւ մահացել սովից եւ տառապանքներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ