News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան  Ստեֆանո Լազարոթոյի հետ հանդիպմանը վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի շարունակական խորացումը և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը:

Դեսպան Լազարոթոն նշել է, որ պաշտոնավարման ընթացքում պատրաստ է ներդնել առավելագույն ջանքերը՝ հայ-շվեցարական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վերահաստատելով համատեղ ընթացիկ ծրագրերը շարունակելու պատրաստակամությունը՝ կողմերն անդրադարձել են տարբեր ուղղություններով գործակցության զարգացման հնարավորություններին: Որպես այդպիսիք՝ երկուստեք հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, առողջարանային զբոսաշրջության, բնապահպանության, դեղագործության և մի շարք այլ ոլորտներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ առաջիկայում կապեր հաստատել երկու կողմերի համապատասխան պետական մարմինների միջև և արդեն միջգերատեսչական մակարդակով մանրամասն քննարկել անելիքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ