News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքերը։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Խոսքը Գրիգորյանին առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի շորթման դրվագների մասին է։

Փաստաբանը նշեց, որ Գրիգորյանը մեղադրվում է մի անձից շորթում կատարելու համար, ով արդեն մահացած է։

«Մանվել Գրիգորյանն իբր 2004թ. մի անձից է շորթում կատարել, ով սակայն մահացած է, շորթումը կատարվել է մեկ ուրիշ անձի միջոցով, ով նույնպես մահացած է»,- ասաց նա՝ պնդելով, որ իր պաշտպանյալը չի ճանաչել այդ անձանց։

Ըստ պաշտպանի՝ թեև Մանվել Գրիգորյանն ասել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, սակայն միաժամանակ չի առարկել, որպեսզի վաղեմության հիմքով այդ գործը կարճվի։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերված մեքենաներին, Արսեն Մկրտչյանն ասաց, թե դրանք ընդհանրապես բանակի հետ կապ չունեն, դրանք բանակի համար չեն բերվել: Դիտարկմանը, թե շտապօգնության մեքենան էլ բանակի համար չէր բերվել, Մկրտչյանը բասացական պատասխան տվեց. «Ես չեմ ուզում գործի մասնրամասներին շատ անդրադառնանք, ամենակարեւորը հարցն է, որ Մանվել Գրիգորյանը իրականում զինվորի սնունդ չի յուրացրել»:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՔԾ-ի հաղորդագրության ՝ Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Հիշեցնենք, որ օրերս Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով ՀՔԾ-ն հայտարարեց նախաքննության ավարտի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ