News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 25
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր՝ փետրվարի 15–ին, հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը, Վահե Հովհաննիսյանը, Նարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովը եւ Գոռ Գեւորգյանը:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լիլիթ Մակունցն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած բազմադարյա բարեկամությունը: Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝  նա համոզմունք է հայտնել, որ միջազգային հարթակներում համագործակցությունը կլինի շարունակական:

Լեոնիդ Կալաշնիկովը երկու երկրների միջպետական հարաբերությունների առավել  զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների միջեւ փոխշահավետ համագործակցությունը: Նրա խոսքով` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպմանը մասնակցել են խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Սերգեյ Բագրատյանը, Վարդեւան Գրիգորյանը, Նորա Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը, Արտյոմ Ծառուկյանը եւ Սողոմոն Սողոմոնյանը:

Արման Աբովյանը բարձր է գնահատել հայ-ռուսական փոխգործակցությունը, նշել, որ այն արդյունավետ եւ կայուն զարգանում է:

ՌԴ ԴԺ ՊԴ կոմիտեի նախագահն ընդգծել է, որ գործընկերային համագործակցության այս ձեւաչափը լրացնում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների հարաբերություններում:

Կողմերը կարեւորել են միջազգային տարբեր հարթակներում փոխշահավետ համագործակցությունը, անհրաժեշտ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների, հատկապես երիտասարդների հոգեւոր-մշակութային կապերի խորացմանն ու ընդլայնմանը: Կարեւորվել է նաեւ երկու երկրներում միջհամայնքային շփումների ընդլայնումը:

ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոտիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի ղեկավարած  պատվիրակության հետ նույն օրը  հանդիպել են նաեւ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խմբակցության անդամներ Գուրգեն Բաղդասարյանը, Հարություն Բաբայանը, Մանե Թանդիլյանը, Արկադի Խաչատրյանը, Արմեն Եղիազարյանը եւ Հրանտ Այվազյանը:

Հայ եւ ռուս խորհրդարանականներն  անհրաժեշտ են համարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը, կարեւորել միջազգային տարբեր հարթակներում  փոխադարձ արդյունավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովն առանձնապես կարեւորել է  երկու երկրների  ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման գործընթացը՝ աջակցության պատրաստակամություն  հայտնելով:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան,  խմբակցության անունից  պատրաստակամություն է հայտնել խորացնել ռուսական քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը եւ  նորովի քննարկել լուծում պահանջող որոշակի հարցեր:

Պատվիրակության ղեկավարը ռուս գործընկերներին  տեղեկացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գործունեության ուղղությունների  մասին, կարեւորել  նրանց հետ արդյունավետ համագործակցության ամրապնդումը:

Խմբակցության ղեկավարը խոսել է նաեւ որոշ հարցերի մասին, որոնք քննարկման եւ լուծման կարիք ունեն: Նա պարզաբանել է, որ դրանք վերաբերում են ՌԴ տարածքում հայ ներգաղթյալներին, նրանցից ոմանց արտաքսելուն եւ իրավունքներին վերաբերող  խնդիրներին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-ռուսական  բազմակողմ հարաբերություններին,  տարբեր միջազգային հարթակներում համագործակցությանը, տարածաշրջանային մի շարք խնդիրների  վերաբերող  հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ նախագահն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն
Քննարկվել են համատեղ գործակցության կատարելագործման հարցեր...
Մինսկում կայացել է Նիկոլ Փաշինյանի եւ Միխայիլ Միշուստինի հանդիպումը
Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումը Ձեր պաշտոնական…
Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՀՀ նախագահը հանդիպել է Պուտինի հետ
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռուսական օրակարգային հարցերի լայն շրջանակի…
Մոսկվան ու Երևանը ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն են ստեղծում. Sputnik Արմենիա
Կայքի հետ զրույցում Վանան Քերոբյանն ասել է, որ կենտրոնը թույլ կտա լավագույն մեթոդաբանությունները ներդնել ՀՀ տնտեսության տարբեր բնագավառներում եւ ինքնատիպ լրացուցիչ ինստիտուտ կդառնա էկոնոմիկայի նախարարության համար...
Իշխանությունները Հայաստանում ռուսական դպրոցի բացումը հնարավոր են համարում
«Հայաստանում ռուսական դպրոցի բացումը կարող է քննարկվել, դա հնարավոր է, բայց այդպիսի որոշում դեռ չկա...
«Տարբեր տեղեկություններ եք ստանում, դրանք կարիք ունեն ճշգրտելու». ՀՀ նախագահը՝ ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին
Ձեր խնդիրները մեր խնդիրներն են և այդ տրամաբանությամբ նման հանդիպումների հիմնական նպատակն այն է, որ կարողանանք հասկանալ ձեր անհանգստությունները...
Ֆոտոռեպորտաժներ