News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանում ընթանում է աղմկահարույց դատավարություն. մեղադրյալի աթոռին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ գործն ունի քաղաքական ենթատեքստ: Իսկապես, դատախազությունը չի կողմնորոշվում՝ ինչ է ուզում ապացուցել: Նախկին առաջնորդը մեղադրվում է մեկ կոռուպցիայի, մեկ լիազորությունները չարաշահելու, մեկ  իշխանությունը զավթելու համար, գրում է РЕН TV-ն:

Հանրապետության Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի դիմումը: Թեպետ, այդ մասին գրել են տեղական ոչ բոլոր լրատվամիջոցները. հանրապետությունում ներկայումս դա թրենդային է:

Ռոբերտ Քոչարյանն այժմ աղմկահարույց եւ ըստ էության, եզակի դատավարության մասնակից է: Նախկին նախագահը մեղադրվում է (ոչ ավել, ոչ պակաս) սահմանադրական կարգը բռնի տապալելու համար, ինչն ինքնին անհեթեթություն է, որովհետեւ 2008 թվականին նրա իշխանությունը լիովին օրինական էր: Իսկ ցուցարարները գրավել էին կառավարական տարածքները, հարձակվել ոստիկանության վրա եւ այրել մեքենաները փողոցներում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ մահացել էր 9 մարդ, եւս մի քանի հարյուրը տեղափոխվել էին հիվանդանոց: Տուժածների մեջ էին, օրինակ, տասնյակ ոստիկաններ՝ այրվածքներով եւ վնասվածքներով: Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանին հաջողվել էր հասնել հանգուցալուծման, որից հետո իր լիազորությունների ժամկետը սպառվել էր, եւ նա հեռացել էր պաշտոնից: Տասը տարի ոչ մեկի մտքով չէր անցնում մեղադրանք առաջադրել նրան: Իրավապահ մարմինները հետաքրքրվել են նրանով միայն անցյալ տարի ամռանը՝ Հայաստանում իշխանափոխությունից անմիջապես հետո:

Սկզբում Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց էր տվել եւ հայտնել քաղաքականություն վերադառնալու մասին: Իսկ արդեն մի քանի օր անց նրա տանը խուզարկություն էր կատարվել: Հարուցվել է քրեական գործ: Չնայած անձեռնմխելիությանը, որը օրենքով երաշխավորված է նախկին նախագահին, նա այժմ գտնվում է բանտում:

Այդ ամբողջ ժողովրդավարական փոփոխությունների ֆոնին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է հանրապետության նոր իշխանությունը, այն, ինչ տեղի է ունենում, առնվազն տարօրինակ է: Նախկին նախագահը, հաշվի առնելով  գործի հանգամանքները, քաղբանտարկյալ է: Նրա փաստաբաններն արդեն ուղարկել են բողոքներ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ