News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 15-ին, Մյունխենում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվության վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող մի շարք հարցեր՝ այդ համատեքստում կարևորելով ԱՄՆ հայ համայնքի դերակատարումը։

Զրուցակցի խնդրանքով ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ առաջիկա առաջնահերթությունն է բարձր տեխնոլոգիաների և նորարարության առաջընթացի հիման վրա տնտեսական զարգացման ապահովումը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ, կարևորեցին Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ