News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Դեմոկրատ անդամները մտադիր են արգելափակել երկրի հարավային սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը, որի նպատակն է ստանալ 8 մլրդ դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար առանց ամերիկյան Կոնգրեսի հաստատման: Այդ մասին ուրբաթ հայտնել է The New York Times թերթը՝ նշելով, որ արդյունքում Թրամփը կարող է կիրառել նախագահական վետո այդ օրինագծի նկատմամբ:

Թերթը նշել է, որ նախագահի հայտարարությունն անմիջապես քննադատել են դեմոկրատ-օրենսդիրները, որոնք հայտարարել են Կոնգրեսին օրինագիծ ներկայացնելու նախագծի մասին, որն իր հերթին արգելափակում է նախագահի որոշումը: Երկու պալատները կհաստատեն դա միայն այն դեպքում, եթե դեմոկրատների նախաձեռնությունն աջակցեն մի քանի հանրապետականներ Սենատում: Այդ դեպքում, նշել է The New York Times-ը, Թրամփը նախագահական պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ ստիպված կլինի վետո կիրառել օրինագծի նկատմամբ: Եթե Կոնգրեսը չհաստատի օրինագիծը, ապա դեմոկրատ կոնգրեսականները մտադիր են դիմել դատարան:

Սպիտակ տան աշխատակիցների ապարատի ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին պատմել է լրագրողներին, որ արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա Թրամփին ստանալ ընդհանուր առմամբ 8մլրդ դոլար պատը կառուցելու համար: Այսպես, Կոնգրեսի բյուջեն նախատեսում է 1.375 մլրդ դոլար, ֆինանսների նախարարության միջոցներից կհատկացվի 600 մլն դոլար, պաշտպանության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրից՝ 2.5 մլրդ դոլար, իսկ արտակարգ դրության ռեժիմը թույլ կտա ստանալ 3.5 մլրդ դոլար Պենտագոնի կարիքներին ուղղված օբյեկտներ կառուցելու համար նախատեսված միջոցներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Թրամփին եւ հանրապետականներին հաջողվել էր պետբյուջեում ներառել ավելի քան 5.7 մլն դոլար Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար: Այդ հարցի շուրջ վեճերի հետեւանքով 2018 թվականի դեկտեմբերի 22-ին դադարեցվել էր դաշնային կառավարության աշխատանքը, որը տեւել էր 35 օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ