News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում կալանավորված բժիշկ Գեւորգ Ստեփանյանը խափանման միջոցը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ․ այս մասին ֆեյբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․

«Մեծ ուրախությամբ ձեզ հետ լավ լուրով եմ ուզում կիսվել․ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և մեր դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ  քիչ առաջ մեզ հաջողվեց հասնել մեր հայրենակից բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարիման (ստորագրությամբ չհեռանալու միջոցով):

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք սատարեցին մեր հայրենակցին»,- ասված է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, Գեւորգ Ստեփանյանը գտնվում էր Մոսկվայի «Բուտիրյան» բանտում  եւ կալանավորվել էր բժշկական սխալի պատճառով, սակայն նրա փաստաբանները պնդում են, որ հիվանդի առողջությունը վտանգվել է այլ բժիշկների անփութության հետեւանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ