News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան սկզբից եւեթ օգտագործում էր իրավիճակը Սիրիայում, որպեսզի առաջ մղի իր շահերը տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փետրվարի 15-ին ասել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ամեն բան արել է, որպեսզի ապակայունացնի իրադրությունը Սիրիայում՝ աջակցելով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին եւ այնտեղ քաղաքացիական պատերազմ հրահրելով։

«Այսօր Թուրքիան լուծում է քրդերին Սիրիայի սահմանից հեռացնելու հարցը։ Այդ նպատակով Անկարան կփորձի ստեղծել, այսպես կոչված, անվտանգության գոտիներ»,- նշել է փորձագետը։

Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծել է, որ դա հնարավոր է միայն Սիրիայի կառավարության եւ Ռուսաստանի հավանության դեպքում։

«Սակայն առայժմ ոչ սիրիական իշխանությունները, ոչ Ռուսաստանը (հաշվի առնելով Սոչիում վերջերս կայացած հանդիպման արդյունքները) դրան հավանություն չեն տվել։ Թուրքիան, ըստ էության, մնացել է մենակ՝ հաշվի առնելով, որ Իրանը եւս կտրականապես դեմ է նման մտադրություններին»,- պարզաբանել է նա։

Փորձագետն ավելացրել է, որ կարեւոր է նաեւ Վաշինգտոնի դիրքորոշումը, որը հայտարարել է Սիրիայից դուրս գալու մասին՝ միեւնույն ժամանակ այնտեղ ստեղծելով 22 փոքր ռազմակայան, որպեսզի հսկողություն իրականացնի։

«ԱՄՆ-ը մերժել է Անկարայի խնդրանքը՝ այդ ռազմակայանները հանձնել իրեն, ցանկանալով դրանք թողնել քրդերին։ Բացի այդ, Թուրքիան պահանջում է, որպեսզի ամերիկացիները հետ վերցնեն զենքը, որը մի ժամանակ ուղարկել են քրդերին։ Ստացվում է, որ Թուրքիայից երես է թեքել անգամ նրանց գլխավոր դաշնակիցը»,- նկատել է փորձագետը։

Ռուբեն Սաֆրաստյանը հայտարարել է, որ հաշվի առնելով, որ Ռուսաստանի եւ Իրանի դիրքերը տարածաշրջանում ամրանում են, եւ նրանք աջակցում են ներկա ռեժիմին, թուրքական իշխանությունները պետք է համակերպվեն այն մտքին, որ Բաշար ալ Ասադը կմնա իշխանության ղեկին Սիրիայում, թեեւ Անկարան մշտապես խոսում է Դամասկոսում իշխանությունը փոխելու մասին։

«Թուրքիան հայտնվել է հակասական վիճակում։ Թուրքիան Քեմալ Աթաթյուրքի կառավարման ժամանակներից ընդունել է «Ազգային ուխտի» քարտեզը, որտեղ Սիրիայի հյուսիսային մասը, այդ թվում Հալեպը, ներառված են Թուրքիայի կազմում։ Վերջին ժամանակներս թուրքական լրատվամիջոցները հրապարակում են այդ քարտեզն իրենց նյութերում։ Հաշվի առնելով այն, որ թուրքական զորքերի մի մասը շարունակում է գտնվել Սիրիայի հյուսիսում՝ մարտական գործողությունների արդյունքում, Անկարայի իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի դրանք մնան այնտեղ»,- ամփոփել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ