News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետական բյուջեի մասին օրենքը, որը ենթադրում է բոլոր նախարարությունների եւ վարչությունների լիարժեք ֆինանսավորում մինչեւ ֆինանսական տարվա ավարտը՝ սեպտեմբերի 30-ը, ուրբաթ հայտնել են Սպիտակ տանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Այդկերպ շաթդաուն չի լինի առնվազն այդ ժամկետով:

Ավելի վաղ Թրամփը Կոնգրեսից պահանջել էր տրամադրել 5.7 մլրդ դորալ պատը կառուցելու համար, իսկ երբ ստացել էր մերժում, մեկ ամսից ավելի չէր ստորագրում մի շարք նախարարությունների բյուջեն, ինչը խախտել էր նրանց աշխատանքը: Հինգշաբթի Կոնգրեսը հաստատել էր բյուջեն, որով ապահովված էր 1.4 մլրդ դոլար պատի շինարարության համար մինչեւ սեպտեմբերի 30-ը:

Դրան ի պատասխան՝ Թչամփը հայտարարել էր արտակարգ դրություն Մեքսիկայի հետ սահմանին անօրինական միգրացիայի եւ հանցագործությունների դեմ պայքարի համար: Այդ ռեժիմի հայտարարումը թույլ կտա նախագահին ստանալ շուրջ 8 մլրդ դոլար պատը կառուցելու համար, հայտարարել էր Սպիտակ տան աշխատակիցների ղեկավարի պաշտոնակատար Միք Մալվենին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ