News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդը կարող է հոգնել կարիերայից կամ պարզապես ցանկանալ կյանքն սկսել նոր էջից։ Կան մարդիկ, ովքեր այս պատճառով դիմում են ծայրահեղ միջոցների։

Սթիվ Ռեմբեմը քննիչ է, որը մասնագիտացել է անհետացած մադրկանց հայտնաբերման գործում, ներառյալ նրանք, ովքեր սարքում են իրենց մահը, տեղեկացնում է Sky News-ը։

Քննիչի խոսքով՝ իր կարիերայի ընթացքում նա բացահայտել է մահվան «բեմադրման»750 գործ։

Փորձագետը նշում է, որ մարդկանց անհետանալու այս տեսակի առաջին պատճառը խոշոր պարտքերն են, որպեսզի դրանցով կարողանան որոշակի կենսակերպ ապահովել եւ փողը ներդնել մի ինչ-որ ձեռնարկում։

Սարքված մահերի պատճառների երկրորդ տեղում անհաջող անձնական հարաբերություններն են կամ այնպիսի իրավիճակը, երբ մարդն իրեն դժբախտ է զգում։

Ռեմբեմը նշել է, որ երբեմն սեփական մահը բեմականացնելը խարդախների խորամանկ ծրագրի մի մասն է։

Նման դեպքերում «նոր» կյանք սկսելու ամենատարածված ձեւը Ֆիլիպիններն են, քանի որ այնտեղ հեշտ է կեղծ փաստաթղթեր ձեռք բերել։

Նրա խոսքով, եթե «մեռածների» զգալի մասը նախկինում տղամարդիկ էին, ապա վերջին ժամանակներս նոր կյանք սկսելու այս արտասովոր մեթոդին ավելի հաճախ սկսել են դիմել կանայք։

Pallorium Inc investigations մասնավոր գործակալության գրասենյակները զբաղվում են հանելուկային անհետացումներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ