News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նիգերիայի ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրությունները տեղափոխել է փետրվարի 23-ին, տեղեկացնում է Press Association-ը։

Այս հայտարարությունն արվել է շաբաթ օրը, ընտրատեղամասերի բացվելուց 5 ժամ առաջ։ Ինչպես նշվում է փաստաթղթում, տեղափոխման պատճառը «չնախատեսված մարտահրավերներն են»՝ կապված այն զեկուցումների հետ, թե քվեարկության համար անհրաժեշտ փաստաթղթերը չեն հասցվել երկրի բոլոր մասեր։

«Դա բարդ որոշում էր, բայց այն անհրաժեշտ է ընտրությունների հաջող անցկացման եւ մեր դեմոկրատիայի կոնսոլիդացման համար»,- լրագրողներին ասել է հանձնաժողովի նախագահ Մահմուդ Յակուբուն։

Նիգերիայում նախորդ ընտրություններն անցկացվել են 2015-ին եւ նույնպես հետաձգվել երկրի հյուսիս-արեւելքում ոչ անվտանգ իրավիճակի պատճառով, որը ցայժմ մնում է իսլամիստ ծայրահեղականների հսկողության տակ։

Նիգերիայի նախագահի հիմնական թեկնածուներն են գործող նախագահ, 76-ամյա Մոհամադու Բուհարին եւ միլիարդատեր, նախկին փոխնախագահ Աթիկու Աբուբաքարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ