News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Վենեսուելայի Զինված ուժերի հրամանատարության անդամները, նախագահ Նիկոլաս Մադուրոյից գաղտնի, բանակցություններ են վարում ընդդիմության հետ, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Fox News-ին Բոլթոնի տված հարցազրույցին։

«Առանցքային գեներալները եւ քաղաքական գործիչները, որոնք աջակցում են Մադուրոյին, մշտական բանակցություններ են վարում ընդդիմության հետ։ Նախագահը (Մադուրոն) դա չի տեսնում, դա տեղի է ունենում ոչ ակնհայտ, բայց բանակցություններ նրանք վարում են»,- ասել է նա։

Խոսելով այս մասին՝ Բոլթոնը վստահություն է հայտնել Բոլիվարյան Հանրապետության բարձրագույն զինվորական ղեկավարության համատարած կոռումպացվածության վերաբերյալ։

«Վենեսուելայում երկու հազար գեներալ կա։ Դա ավելին է, քան ՆԱՏՕ բոլոր երկրներում միասին վերցրած։ Դա վկայում է այն մասին, թե որտեղ է թաքնված կոռուպցիան»,- ասել է Բոլթոնը։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «խիստ» հետաքրքրվում է Վենեսուելայում ռազմական ինտերվենցիայի հնարավորությամբ, եւ իրենք անգամ մի քանի խոսակցություն են ունեցել այդ առիթով, բայց կոնկրետ պլանների պատրաստման հրամաններ ամերիկյան առաջնորդը դեռ չի տվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ