News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է USS Hornet ավիակիրը, որը կարեւոր դեր է խաղացել Տոկիոյի վրա Դուլիթլի ռեյդի եւ 1942-ին Միդուեյի ճակատամարտի ժամանակ, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն՝հղում կատարելով LiveScience-ին։

Նույն թվականի հոկտեմբերին այն խփվել եւ խորտակվել է, անձնակազմի մեծ մասը փրկվել է։ Նավի հայտնաբերումից հետո լրագրողները կապվել են ողջ մնացած նավաստիներից մեկի հետ։

LiveScience-ը մեջբերում է 95-ամյա Ռիչարդ Նովացկու խոսքերը, որը ծառայել է այդ նավի վրա որպես հրաձիգ. «Ես մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպես եղավ դա։ Հակառակորդն օգտագործեց խոցող տորպեդոներ, լսվում էր, թե ինչպես են դրանք հարվածվում նավի թաղանթին։ Շլըփ, շլըփ, շլըփ... Իսկ հետո ամբողջ նավը ցնցվեց պայթյունից»։

Նավի մասերը պահպանվել են եւ լավ երեւում են ջրի տակ։ Ցայժմ երեւում են ականների, արկերի հետքերը եւ անգամ տրակտորը, որը տարօրինակ կերպով գտնվում էր նավի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ