News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Տրիբունա» հասարակական վերահսկողական խումբը ստորագրահավաք է սկսել` պետական մարմիններում պարգևատրումները պետական բյուջե վերադարձնելու պահանջով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  նախաձեռնության անդամ Իրինա Հարությունյանը՝ նշելով, որ ստորագրահավաքը երեկ է սկսվել եւ կշարունակվի երկուշաբթի օրը Ազատության հրապարակում։

«Մենք գտնում ենք՝ սխալ է պարգեւավճար ուղարկելը, քանի որ մենք դեռ աշխատանք չենք տեսնում, իսկ պարգեւավճար տալիս են լավ աշխատանքի համար։ Եթե իրենք մտածում են 13-րդ աշխատավարձ  ստանալ, դեռ իրենց  12-րդ ամիսը չի լրացել, որ 13-րդ աշխատավարձ  ստանան, իրենք հղում են անում օրենքին, իսկ մենք գտնում ենք, որ մենք էդ  օրենքի տակ չենք, քանի որ դրանք Սերժ Սարգսյանի օրենքներն են, իսկ նրա վարչախումբը հեռացրել ենք։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի առաջին գործը  պետք է լիներ այդ օրենքները փոխել, օրենսգիրքը փոխել, եթե ինքը դա չի արել եւ շարժվում է  Սերժ Սարգսյանի օրենքներով, ապա ոչ օրենք կա հիմա, ոչ հեղափոխություն է հիմա իրականացվել եւ ոչ մի փոփոխություն էլ չի լինում»,- ասաց նա։

Իրինա Հարությունյանւ խոսքով՝ պարգեւավճարները նույն կոռուպցիան է, միայն բառն է փոխած․ «Հիմա նոր իշխանությա  մոտ տենդենց կա, բառերն են փոխում, իշխանափոխությունը փոխել են հեղափոխության, կոռուպցիային պարգեւավճար են ասում։ Էսպես շարունակվել չի կարել։ Այս բողոքի ալիքը շատ մեծ է, մենք էլ փորձեցինք այս հարցը բարձրացնել»։

Իրինա Հարությունյանը նշեց,որ մարզերում էլ են ստորագրագավաք սկսել, նաեւ էլեկտրոնային տարբերակով են անցկացնում, արդեն 3000-ից ավելի ստորագրություն է  հավաքվել։

«Այս ստորագրությունները ներկայացնելու ենք եւ Ազգային ժողով եւ Կառավարություն, որպեսզի ընթացք տան»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
Ամենաշատ