News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝  Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր  փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները բարձր գնահատեցին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչը լավ հիմք է ստեղծում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Որպես առաջնային ուղղություն ընդգծվեց առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կարեւորեց զբոսաշրջային, գործարար, մշակութային կապերն ամրապնդելու եւ խորացնելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման  անհրաժեշտությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ