News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատում ներկայացվել է նահանգի եւ Հայաստանի միջեւ առեւտրային գրասենյակի վերաբացման բանաձեւը: Գրասենյակը փակվել էր նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետեւանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Asbarez պարբերականը:

Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է թիվ 302 բանաձեւը, որով առաջարկում է վերաբացել Կալիֆորնիա-Հայաստան առեւտրային գրասենյակը:

Կալիֆորնիա նահանգի սենատի թիվ 302 բանաձեւի համահեղինակն է սենատի անդամ Սքոթ Ուիլքը, իսկ աջակիցներն են սենատի անդամներ Մելիսա Հորթատոն եւ նահանգային խորհրդի անդամներ Աթամ Բըրքը եւ Էվան Լոն:

Բանաձեւի նպատակն է խթանել Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները:

Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը ողջունել է բանաձեւի ներկայացումը՝ հավելելով, որ նահանգապետ Քեւին Նիսմը եւս երաշխավորել է, որ գրասենյակը պետք է վերաբացվի: Նա հույժ կարեւոր է համարել աշխարհի մեծությամբ 5-րդ տնտեսությունը ունեցող Կալիֆորնիայի առեւտրային հարաբերությունների սերտացմանը նպաստող այս քայլը:

Բանաձեւի ներկայացմանը ներկա են եղել նաեւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Գլխավոր հյուպատոսը եւս երախտագիտություն է հայտնել Փորթանթինոյին` վստահեցնելով, որ Կալիֆորնիայի հայ համայնքը եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջերմորեն կողջունեն գրասենյակի վերաբացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ