News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը
видео

Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը՝ լրագրող Ռեյչլ Ջոնսոնը, հանվել է Sky News հեռուստաալիքի ուղիղ եթերում՝ Եվրոպական միությունից երկրի դուրս գալու քննարկման ժամանակ, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Mirror-ին։

Ջոնսոնը հայտարարել է, որ «հիմա դժվար է այնպես անել, որպեսզի քո ձայնը բրեքսիթի հետ կապված՝ լսեն»։ «Այնպիսի զգացողություն է, թե մենք հասել ենք հագեցման կետի»,- նշել է նա։

ԱԳՆ նախկին ղեկավարի քույրը հիշեցրել է, որ բրեքսիթի հակառակորդ, Քեմբրիջի համալսարանի դասախոս Վիկտորյա Բեյթմանը գտել է այնպես անելու «զարմանալի միջոց», որպեսզի նրան նկատեն՝ հարցազրույցի է եկել մերկ։

Ջոնսոնն ասել է, որ որոշել է հետեւել նրա օրինակին՝ պարզապես որպեսզի համոզվի, որ իր կարծիքը նույնպես հաշվի կառնեն։ Դրանից հետո 53-ամյա լրագրողուհին հանել է մետաքսե բլուզը։ Ջոնսոնի հետ հաղորդումը վարողները նրա գործողությունը ծիծաղով են ընդունել, ոմանք ստուդիայում կարմրել են։

Բեյթմանը երկու անգամ է մերկ եկել հեռուստաեթեր՝ բողոքելով ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու դեմ։

Բորիս Ջոնսոնը Բրիտանիայի ԱԳՆ-ն ղեկավարել է 2016-2018 թվականներին։ Նա բրեքսիթի ամենամոլի կողմնակիցներից էր։

Փետրվարի սկզբին  Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու համաձայնագրի պայմանները փոխելու մտադրության մասին։ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկն ավելի ուշ ասել է, որ նրանց, ովքեր քվեարկել են բրեքսիթի օգտին՝ առանց այն ծրագրի մասին պատկերացման, թե ինչպես իրականացնել դա նվազագույն կորուստներով, հատուկ քուրա է սպասվում դժոխքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ