News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Թուրքական ԱԳՆ հայտարարությունից հետո, թե Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ) գոյություն ունեն համակենտրոնացման ճամբարներ, ՄԱԿ-ը եկել է այստեղ՝ ուսումնասիրելու այդ տեղեկությունը, հաղորդում է Life-ը՝ հղում կատարելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության «Ժենմին Ժիբաո» պաշտոնաթերթին։

Պատվիրակության մեջ են Ռուսաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Եգիպտոսի, Կամբոջայի, Կուբայի, Պակիստանի եւ Սենեգալի ՄԱԿ աշխատակիցները։

Դիվանագետներն արդեն հանդիպել են Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայի բաժնի փոխղեկավար Ցզյան Ցզյանգոյի հետ եւ քննարկել «չարիքի երեք ուժերի»՝ ծայրահեղականության, անջատողականության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը։

Չինաստանի իշանությունների համաձայն՝ ՍՈւԻՇ-ում իննսունական թվականներից կատարվել են հազարավոր ահաբեկչական գործողություններ, որոնք ուղեկցվել են զոհերով եւ վնասարարությամբ։ Օգտագործելով ահաբեկչության դեմ պայքարի միջազգային փորձը՝ շրջանի իշխանությունները զբաղվում են բնակչության կրթությամբ՝ կազմակերպել են մասնագիտական եւ նախապատրաստական կենտրոններ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Չինաստանում, իբր, ճնշում են թյուրքալեզու ույղուրներին՝ նրանց պահելով հատուկ կենտրոններում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել Չարլզ 3-րդի, Անտոնիո Գուտերեշի, մի շարք այլ երկրների ղեկավարների հետ
Զրույցների ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է երկկողմ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է Լիբիայում թուրքական զորքերի մանդատը
Առաջարկը Թուրքիայի նախագահը ներկայացրել է խորհրդարան՝ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված Լիբիայի կառավարության ռազմական օգնության խնդրանքի հիման վրա»...
Գուտերեշ. 2023 թվականը դարձել է ամենաշոգ տարին, աշխարհը կլիմայական փլուզում է ապրում
Տարվա ավարտից մեկ ամիս առաջ արդեն կարող ենք հայտարարել, որ 2023 թվականը դարձել է մարդկության...
Դուբայում աշխատանքն է սկսում ՄԱԿ երկշաբաթյա կլիմայական գագաթաժողովը
Դուբայում աշխատանքն է սկսում կլիմայական գագաթաժողովը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ