News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Կեմերովոյի մարզի բնակիչները քննարկում են սեւ ձյան թեման, որը տեսախցիկով նկարել է Կիսելյովսկի բնակչուհին, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։

Կադրերից երեւու է, որ ձյունը փողոցում ոչ թե կեղտոտ է, այլ տացռացիորեն սեւ։

Կոնտրաստային սպիտակ շերտերով  դրա վրա առանձնանում են անցորդների  տրորած արահետները։

Ինչպես պատմել է կինը, կադրերն արվել են 112-րդ հանքահորի շրջանում։ Իսկ ինտերնետի բազմաթիվ օգտատերեր անմիջապես նկատել են, որ սեւ ձյունը միանգամայն սովորական երեւույթ է այնպիսի քաղաքներում, ինչպիսին են Կիսելյովսկը, Լենինսկ-Կուզնեցկին եւ Պրոկոպեւսկը, որտեղ շատ են հանքահորերը։ Մեկնաբանություններում գրում են. բավական է բացել պատուհանը՝ եւ ամբողջ պատուհանագոգն անմիջապես ծածկվում է մրով։ Իսկ ոմանք մռայլ փաստում են, որ ամռանը նույն բանն է տեղի ունենում, միայն սպիտակ ձյուն չկա, որի համեմատ այդքան կոնտրաստային երեւար ածխափոշին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ