News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 11-ին, ժամը 22.20-ին, Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ազդրի շրջանի կտրած-ծակած վերքեր և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանության Արարատի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողների համագործակցությամբ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, Գինեվետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել է նույն գյուղի բնակիչ 30-ամյա Հայկ Մ․-ն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հայկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով, ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, փետրվարի 15-ին, ժամը 14.30-ին, նա ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Հայկ Մ․-ն ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ