News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Փետրվարի 7-ին, ժամը 3:30-ի սահմաններում, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Շահումյան փողոցում շրջայց կատարելիս նկատել էին կապոցները ձեռքներին` «Մերսեդես» մակնիշի մեքենային մոտեցող երկու երիտասարդի: Ոստիկաններին տեսնելով` նրանք ձեռքի եղածը մի կողմ էին նետել, փորձել էին փախչել, բայց իրավապահները հետապնդել, բռնել ու գողության փորձ կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին:

Քիչ անց պարզվեց նրանց ինքնությունը. Սպիտակի բնակիչ Արգամ Հ. եւ վանաձորցի Արթուր Ա.:

Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին նաեւ, որ կասկածյալները ժամը 3-ի սահմաններում, օգտվելով այն հանգամանքից, որ տանտերն արտասահմանում է, ապօրինի մուտք են գործել Խանջյան փողոցի առանձնատներից մեկն ու տունը տակնուվրա անելուց հետո հափշտակել` ոսկյա զարդ, ժամացույց, թվային ֆոտոխցիկ, երաժշտական կենտրոն, հագուստ ու կենցաղային իրեր:

Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին կողոպուտի, գողության, գողության փորձի համար, սակայն պատիժը կրելուց հետո կրկին բռնել էին հանցավոր ուղին:

Տանտիրոջ հարազատներից ընդունվել է հաղորդում:

Արգամի եւ Արթուրի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` գողության փորձ կատարելու հոդվածի հատկանիշներով:

Նրանք կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Հրաձգություն Դենվերում. երկու մարդ զոհվել է, կան վիրավորներ
Զոհերի անուններն ու մահվան պատճառները կհրապարակվեն ավելի ուշ․․․
Ամենաշատ