News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2018թ. Հայաստանի համար եղել է դժվար տարի այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել ընթացող տնտեսական գործընթացների վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, մասնավորապես երեք անգամ վարչապետի հրաժարական է եղել, առաջին անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են եղել, Երեւանի ավագանու ընտրություններ են եղել, ՀՀ բազմաթիվ համայնքներում նոր իրավիճակում համայնքապետի ընտրություններ են եղել:

«Սրանք իրադարձություններ են, որոնք իրական ազդեցություն են ունեցել տնտեսական իրադարձությունների վրա: Մասնավորապես, 2017թ. հաջող ավարտից հետո մոտ 7,5% ՀՆԱ-ի աճի պայմաններում 2018թ. առաջին կիսամյակում գրանցվել է ռեկորդային ՀՆԱ-ի աճ` 9.2%, սակայն երկրորդ եւ երրորդ եռամսյակներում այդ ցուցանիշները սկսել են նվազել: Ամբողջ տարեկան ՀՆԱ-ի ցուցանիշը դեռ պաշտոնապես հրապարակված չէ, բայց մենք արձանագրում ենք, որ, ինչպես կանխատեսում էինք, այդ ցուցանիշը տարվա համար կազմելու է մոտ 5,5-6 տոկոսի շրջանակներում: Այս իրողությունների ֆոնին Հայաստանի տնտեսական զարգացման վիճակը 2018թ. պետք է գնահատել բավարար, նույնիսկ` լավ»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում 2018-ին հաստատուն, կայուն ցուցանիշներով զարգացել է արդյունաբերական արտադրության ոլորտները, առեւտուրը, ծառայությունները: Այս ոլորտներում 4-8 տոկոս աճ է արձանագրվել, ինչը խոսում է այն մասին, որ կայուն տնտեսական զարգացման միտումները, որոնք բնորոշ են ԵՏՄ երկրներին վերջին 2 տարում, տեղի են ունեցել նաեւ Հայաստանում, գուցե ավելի, քան ԵՏՄ այլ երկրներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ