News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս օրերին օնլայն հարթակներում կազմակերպվող քվեարկություններն ու տարաբնույթ հայտարարությունները՝ կապված 2020 թվականին Արցախի հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունների հետ, որտեղ շահարկվում է իմ անունը, որակում եմ որպես սադրանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք արդեն մամուլի միջոցով տեղեկացրել ենք հանրությանը, որ ընթացիկ տարում «Ազատ հայրենիք» կուսակցությունը համագումար կանցկացնի, որտեղ պաշտոնապես կհաստատվի սպասվող նախագահական ընտրություններին մեր կողմից առաջադրվող թեկնածուի անունը։

Ուստի իմ կուսակցական ընկերներին, համակիրներին կոչ եմ անում այսուհետ չտրվել և չարձագանքել նման սադրիչ գործողություններին, ինչպես նաև մեզ հասցեագրված բամբասանք ու հերյուրանք պարունակող նյութերին, որոնցով որոշ ուժեր փորձում են «հեղեղել» համացանցը։ Ամեն ինչին ժամանակին կտրվեն հիմնավոր պատասխաններ: Իսկ այս օրերին մեր երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման գործում ավելի մեծ անելիքներ ունենք»:

Տպել
Ամենաշատ