News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ալիեւը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ողջ աշխարհը»։ Դա, ըստ Ալիեւի, Ադրբեջանի պետական քաղաքականության ստրատեգիան է։

Օրերս Էրդողանը ասել է, որ իրենց նպատակը Մեծ Թուրքիայի ստեղծումն է եւ ով այդ նպատակին խանգարի՝ կոչնչացվի։ Մեծ Թուրքիան իրենց ստատեգիան է, որը չի կարելի դիտարկել առանց Մեծ Ադրբեջանի ստրատեգիայի։

Դա Թուրքիայի համար գերտերություն դառնալու հավակնության հայտարություն է, ինչպես նաեւ քրդական հարցի լուծման ճանապարհ՝ քրդերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ խեղդելու միջոցով։ Իսկ Ադրբեջանի համար դա թյուրքական աշխարհի սիրտը, իսկ Բաքուն մայրաքաղաքը դառնալու հնարավորություն։

Եթե ուշադիր հետեւենք 1920թթ սովետաթուրքական բանակցությունները, ապա այդ ծրագիրն այն ժամանակ է եղել եւ դրա համար հող էր նախապատրաստվում Նախիջեւանը Ադրբեջանին կցելու միջոցով, իսկ Սյունիքի պլանը ձախողվում է։ Ինչպես նաեւ հետագայում Իրանի եւ Թուրքիայի միջեւ տարածքների փոխանակումը, որպեսզի Թուրքիան Նախիջեւանի հետ սահման ունենա։

Սա արդեն փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը։ Եթե Արցախի խնդիրը չլիներ, միեւնույն է, այդ ստրատեգիան կլիներ, ուղղակի դրա մասին բարձրաձայն չէր ասվի։

Էրդողանի եւ Ալիեւի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր է, այլեւ՝ հնարավորություններ։ Այդ ծրագիրն ոչ միայն Հայաստանի համար է մարտհրավեր, այլեւ Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի եւ Եվրոպայի։ Ինչու, դա արդեն ավելի լայն քննարկման թեմա է։

Նման մարտահրավերների շուրջ են միջազգային կոալիցիաներ ձեւավորվում։ Նման միջազգային կոալիցիայի ձեւավորումը հենց Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմքը պետք է դառնա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ