News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարացի դերասան Բրունո Հանցը մահացել է Ցյուրիխի իր տանը՝ հայտնում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։ Դերասանը 77 տարեկան էր։

Հանցը մեծ ճանաչում էր ձեռք բերել 1970-ական թվականներին եւ մինչեւ կյանքի վերջը պահանջված էր կինեմատոգրաֆում։ Նրա վերջին աշխատանքը 2018թ․ Լարս Ֆոն Տրիերի «Տունը, որ կառուցել էր Ջեկը» թրիլլերում դերն էր։ 1996-ից սկսած՝ շվեյցարացի դերասանը Իֆլանդի մատանիների ադամանդե մատանու մրցանակակիր էր եւ իրավունք ուներ այն փոխանցել իր կարծիքով լավագույն գերմանախոս դերասանին։

Հանդիսատեսին Հանցն առավելապես հայտնի է 2004թ․ նկարահանված «Բունկեր» ֆիլմից, որտեղ նա խաղացել է Ադոլֆ Հիտլերի դերը։ Այս կինոնկարի այն հատվածը, երբ Երրորդ ռեյխի ղեկավարը հասկանում է, որ պատերազմում պարտություն են կրել, կատաղում եւ սկսում է իր դաշնակիցներին պատեպատ տալ, բազմաթիվ ծաղրանմանությունների հիմք է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ