News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տնտեսական հեղափոխության գաղափարը առայժմ դժվար հասկանալի է Հայաստանի հասարակության համար, որը շատ զգուշավոր, մեծ հարցերով վերաբերվում է տնտեսական հեղափոխության առաջնահերթություններին: Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ներդրումներ ներգրավելու, Հայաստանի գիտական, մտավոր ներուժը հօգուտ տնտեսական գործընթացների ծառայոցնելու գաղափարի շուրջ պետք է համախմբել երկրի բոլոր ուժերը:

«Դրա համար Եվրասիական փորձագիտական ակումբը առաջարկում է մեծ ինտելեկտուալ քննարկում կազմակերպել շահագրգիռ բոլոր կազմակերպությունների, ակադեմիական կենտրոնների, ուսումնական գիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ»,-ասաց Սաֆարյանը:

Նա ընդգծեց, որ Կոոպերացիայի գործընթացների ծավալումը եվրասիական շուկայի ներսում շատ նպաստավոր են, որպեսզի ՀՀ տնտեսությունը սրանց ադեկվատ արձագանք տա. «ՌԴ-ում գործող տնտեսական եւ քաղաքական իրողությունները բացառիկ նպաստավոր են Հայաստանում շատ ճյուղերի զարգացման համար, եւ դրանից պետք է օգտվել: ՀՀ-ում 2018-ին Հայաստանում լուրջ ուշադրություն է դարձվել մեքենաշինության, սարքաշինության եւ ռազմաարդյունաբերական համալիրին վերաբերող ճյուղերի զարգացման ուղղությամբ:

ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի կարծիքով Հայաստանի տնտեսությունն այնպիսի ուղու վրա է, որ հավակնում է վերականգնել ԽՍՀՄ շրջանում ունեցած այն բնական առավելությունները, որ ունեինք»:

Արամ Սաֆարյանը նշեց, որ մասնավորապես, Բելառուսի հետ 2018-ին Հայաստանի առեւտրատնտեսական համագործակցությունն ավելացել է 68 տոկոսով, իսկ Ղազախստանի հետ՝ համարյա երկու անգամ. «Առաջին անգամ մեր պատմության մեջ Հայաստանի արտահանումը 2018-ին հասել է 2,4 մլրդ դոլարի: Դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են 20 տոկոսով, իսկ ներկրում ՌԴ-ից ավելացել է 10 տոկոսով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ