News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Մալիշկա համայնքում համայնքապետի ընտրություններին 2 թեկնածու է առաջադրվել, սովորական ընտրություն է։ Այս մասին NEWS.am-ին ասաց նախկին գյւողապետ, ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Մհեր Մովսիսյանը։

«Հաշտ, համերաշխ ընտրություն է, պայքար չկա, սովորական ընտրություն է։ Ես շատ զբաղված եմ,  երկու թեկնածու է գյուղում առաջադրվել»,- ասաց նա։

Նշենք, որ Մովսիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Նշենք, որ Մալիշկա համայնքում առաջադրվել է 5 թեկնածու, որից 3-ն ինքնաբացարկ է ներկայացրել։

Մովսիսյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամ ստանալու եւ բաժանելու մեջ: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ գյուղապետը 2017թ.-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Աշոտ Արսենյանից ընտրակաշառք բաժանելու համար ստացել է 13 մլն դրամ:

Նշենք, որ ոստիկանությունը հայտնել էր նաեւ, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել եւ մինչեւ այս տարվա մայիս ստացել է 2 մլն դրամից ավելի աշխատավարձ։

Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին Մովսիսյանը եւ համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձեւակերպել ու դուրս են գրել 410 հազար դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։

Տպել
Ամենաշատ