Լոնդոնի Հայգեյթյան գերեզմանոցում կրկին պղծվել է գերմանացի հայտնի փիլիսոփա Կառլ Մարքսի արձանը՝ հայտնում է Press Association-ը։
Արձանը «զարդարվել է» «Ատելության դոկտրինա», «Ցեղասպանության ճարտարապետ» գրառումներով, որոնք կատարվել են կարմիր ներկով։
Ավելի վաղ անհայտ բարբարոսն արձանը փչացրել էր մուրճով։
Առաջինը այս բարբարոսությունները հայտնաբերել էր Մաքսվել Բլոուֆիլդը, ով գերեցմանոց էր գնացել իր մոր հետ։ 31-ամյա Բլոուֆիլդը շատ էր վշտացել՝ ասելով, որ զբոսաշրջիկները պարբերաբար այցելում են հայտնի գերեզմանոց։