News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Չեմ պատկերացնում, որ պատերազմին մասնակցած մարդը կարող է նման բան հայտարարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երկարապահ կամավորական միության նախագահի պաշտոնակատար Արա Կետիկյանը՝ անդրադառնալով «Սասնա ծռեր» կուսակցության պատվավոր անդամ Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը, որ անհրաժեշտ է ԵԿՄ-ն լուծարել։

«ԵԿՄ տարիներ շարունակ գործունեություն է ծավալել, միշտ լինելով բանակի կողքին, սահմանների պաշտպանության գործում պատրաստ լինելով ներդրում կատարել։ Երկրապահը բանակի թիվ 1 ռեզերվն է: Ես չեմ հավատում, որ մարտական ուղի անցած տղեն հատկապես էսօր կարող է նման բան ասել»,- ասաց նա։

Կետիկյանը նշեց, որ Սեֆիլյանը երբեւէ չի անդամակցել, կամ ցանկացել անդամակցել ԵԿՄ-ին։

Նշենք, որ այսօր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ժամանակն է լուծարել ԵԿՄ-ն։

«Երկրապահ կամավորականների միությունը նախկին ռեժիմի կողմից սկսած ստեղծվել եւ կատարելագործվել է որպես իր անվանմանը եւ հանրահռչակած նպատակներին հակառակ գործող կազմակերպություն։ Ժամանակն է երկրորդ շնչառություն տալու փոխարեն լուծարելու հանցավոր եւ ամոթալի կենսագրություն ունեցող Երկրապահ կամավորականների միությունը»,- ասված է հայտարարությունում։

 

Տպել
Ամենաշատ