News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անվտանգության հարցերով մյունխենյան համաժողովում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնին անվանել է «պատերազմի նախարար»՝ հայտնում է Reuters-ը։

«Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչ մանդատ կունենա ՆԱՏՕ-ն Արկտիկայում։ Եթե դուք լսում եք այնպիսի մարդկանց, ինչպիսին պատերազմի նախարարն է, օ՛յ ներեցեք, Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը, ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ոչ ոք բացի ՆԱՏՕ-ից, իրավունք չունի որեւէ տեղ գտնվելու»,- ասել է Լավրովը։

Նա այս հայտարարությունն արել է Ուիլյամսոնի այն ելույթից հետո, որտեղ նա Ռուսաստանին մեղադրել էր «Արեւմուտքին սադրելու փորձերի» եւ թե՛ ցամաքում, թե՛ ծովում անօրինական գործողությունների մեջ, ինչպես նաեւ կոչ էր արել Ռուսաստանին երկխոսության մեջ մտնել արեւմտյան գործընկերների հետ։

Սա Լավրովի եւ Ուիլյամսոնի միջեւ հակամարտության առաջին դեպքը չէ։ 2018թ․ մարտի 15-ին բրիտանացի նախարարը, անդրադառնալով ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուց հետո ՌԴ-ի համապատասխան արձագանքի մտադրությանը, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է «հեռանա եւ ձայնը կտրի»։ Դրան Լավրովը պատասխանել էր, թե Ուիլյամսոնը բավարար կրթություն չունի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ