News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Բիզնես Արմենիա» հիմնադրամը նոր ղեկավար ունի: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից հայտնեցին, որ գործադիր նոր տնօրենը Դավիթ Փափազյանն է, ով ՀՀ նախկին արտգործնախարար (1993-1996թթ.) Վահան Փափազյանի որդին է:

Դավիթ Փափազյանը մասնագիտացել է միջազգային հարաբերությունների և ֆինանսների գծով,  ավելի քան 11 տարվա աշխատանքային փորձ ունի կապիտալի կառավարման և ներդրումային բանկինգի ոլորտում՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ՝ Լոնդոնում: Որպես ինվեստիցիոն բանկիր՝ աշխատել է UBS Investment Bank և Merrill Lynch բանկերում: Նա գերազանցությամբ ավարտել է Քաղաքական հետազոտությունների փարիզյան ինստիտուտը (Sciences Po – Institut d’études politiques de Paris) և Տնտեսագիտական գիտությունների և առևտրի բարձրագույն դպրոցը (ESSEC Business School Paris), ստացել MBA աստիճան: Վերջինս 2017թ. որպես անկախ փորձագետ՝ ընդգրկվել էր «Յունիբանկի» Խորհրդի կազմում։

Հիշեցնենք, որ 2018թ. նոյեմբերին «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավագյանը  հրաժարականի դիմում էր ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ