News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Բանտում գտնվելու ամբողջ ընթացքում մտածել եմ «Երկրի հակառակ կողմը» գրքի հրատարակման մասին։ Այս մասին այսօր՝ փոտրվարի 16-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ընթացքում:

«Երբ ես դուրս եկա ընդհատակից ու բանտից, ողջ ընթացքում մտածել եմ գիրքը հրատարակելու մասին: 2011թ., երբ ես բանտից դուրս եկա, առաջին բանը, որ մտածեցի, թե ինչպիսին պետք է լինի շապիկը, և շապիկի վրայի  լուսանկարը ես արել եմ բանտից դուրս գալուց մի քանի ամիս հետո 2011 թվականին: Հետո, երբ մտածում էի գիրքը հրապարակել, մի մտավախություն պատեց ինձ, որ սա հոդվածների շարք է ու մեծամտանալ այս աստիճանի պատեհ չէ պարզապես, ու այդպես էլ մնաց: Եվ ահա 2018թ., երբ ես խմբակցության ղեկավար էի, Հայկ Կոստանյանը ինձ հետ հանդիպեց ու խնդրեց գիրքը հրատարակել: Ես ասեցի, որ ինձ անհրաժեշտ է կարդալ այս գիրքը ու հասկանալ, թե ինչ է գրված, եւ երբ որ ես կարդացի այս գիրքը այնպիսի տպավորություն էր, որ ինքս ինձ նամակ էի գրել 10 տարի առաջ»,- ասաց նա:

Փաշինյանը պատմեց, որ այդ ընթերցման արդյունքում էր, որ ծնվեց «Չար տնակ»-ի հեքիաթը, որի կոնտեքստը նրանում է, որ  կարծես թե ԱԺ շենքը, «Ելք» խմբակցության ղեկավարի կաբինետը խժռել են բոլոր այն արժեքները, որ գրքում նկարագրված են․ « Կարծես կերել են իմ հիշողությունը, որպեսզի ես չհիշեմ, թե որն է իմ առաքելությունը, որն է այն խնդիրը, որը պետք է լուծել: Գրքի ընթերցումը ինձ հիշեցրեց, թե որն է իմ գործը եւ այս գիրքը ինձ գործառության մղողհիմնական արժեքը դարձավ»։

Փաշինյանը պատմեց, որ գիրքը գրելու ժամանակ օգտվել է համաշխարհային գրականությունից։

«Ամբողջ ճամփորդությունը գրքերի շարք է, երկխոսություն է հերոսների հետ, և իմ փորձն է մտնել ու ապրել այդ գրքերի մեջ: Վրաստանի հետ կապված բոլոր դրվագները Նոդար Դումբաձեի գրականությունն է, որը ես հենց այդ ընթացքում կարդացել եմ: Սև ծովից դեպի Հունաստան, նավի վրայի երկխոսություններն ամբողջը Եզոպոսի առակներն են: Հայաստանի տարածքում իմաստուն ծերուկը, որ ուղեկցում է, Թումանյանն է: Հետագայում շարունակությունը Կաֆկայի վեպի հետ է  կապված եւ այսպես շարունակ։ Ամեն մի հատված ինչ-որ կոնկրետ գրականության հետ կապ ունի: Ինձ համար հարց էր առաջանում, թե էթիկական տեսակետից ինչքանով է  ճիշտ ուրիշի գրականությունից օգտվելով»,- ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ