News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսպանիայի իշխանություններն իրենք կորոշեն երկրի նախկին ղեկավար Ֆրանսիսկո Ֆրանկոյի աճյունի հետագա ճակատագիրը, եթե նրա հարազատները վերահուղարկավորության տեղ չընտրեն՝ հայտնում է TeleMadrid-ը։

Նախօրեին իսպանական կառավարությունը վերջնականապես որոշում էր կայացրել Մադրիդից ոչ հեռու Ընկածների դաշտավայրից Ֆրանկոյի արտաշիրիմումի մասին եւ 15 օր էր տվել, որպեսզի հարազատները վերահուղարկավորելու տեղ ընտրեն։

Դրա հետ մեկտեղ, Իսպանիայի կառավարությունը մերժել էր մադրիդյան Ալմուդեն տաճարի գավթում Ֆրանկոյին թաղելու նրա հարազատների խնդրանքը։

Կառավարության անդամներն անցած ուրբաթ հաստատել էին իրենց այն դիրքորոշումը, որ Ընկածների դաշտավայրը քաղաքացիական պատերազմում զոհվածներին, այլ ոչ թե բռնակալին հիշատակի տուրք մատուցելու համար է» բացի այդ, նրանք նշել էին, որ Ֆրանկոն ռազմի դաշտում չի զոհվել, այլ բնական մահով է մահացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ