News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 16-ին Մյունխենում տեղի ունեցավ  Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Մալթայի իր գործընկերոջ՝ Կարմելո Աբելայի հետ:

Հանդիպման օրակարգում էին փոխադարձ բարձաստիճան այցելությունների կազմակերպմանը, միջազգային կառույցներում ակտիվ փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվեց առևտրատնտեսական և գործարար կապերի աշխուժացման, ինչպես նաև մշակութային համագործակցության խթանման կարևորությունը։

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ կառավարության զարգացման օրակարգի և դրա շարժիչ ուժը հանդիսացող նորարարության և տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցին ներկայացրեց  հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Արբելան ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Մալթայի արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ