News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման գործում ԵՏՄ-ն պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերի: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական հետազոտությունների կենտրոնի Աշոտ Թավադյանը:

Անդրադառնալով դեպի Վրաստան ու Ռուսաստան երկաթուղուն, նա ընդգծեց. «Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն եւ Շվեյցարիան մասնավորապես, այստեղ աջակցություն ցույց է տալիս: Հաշվի առնելով այն, որ Ղազախստանն ու Բելառուսը ունեն շատ բարյացկամ հարաբերություններ թե Ռուսաստան, թե Վրաստանի հետ եւ դիտորդի կարգավիճակում մնալը այս երկրների կողմից անթույլատրելի է: Իրենք կարծես դրական են արձագանքում այս հարցում, որոշակի քայլերից հետո իրենք մեզ պարտք են մեր տնտեսական զարգացմանը աջակցելու առումով»:

Տպել
Ամենաշատ