2019թ. Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ստանձնել է նախագահությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Այս տարին պետք է օգտագործել ամբողջությամբ՝ մեր երկրի շահերը ԵՏՄ-ում եւ դրանից դուրս ներկայացնելու համար: Մեր բելառուս գործընկերների հետ պայմանավորվել ենք փորձագիտական հետազոտություն սկսել՝ Հայաստան-Բելառուս տնտեսական եւ քաղաքական կապերի լայնամասշտաբ զարգացման համար, որը հնարավորություն կտա, օրինակ` Բելառուսի պետական մարմիններին, պետական ներդրումների մասնակցությամբ ներդրումային ընկերություններ ստեղծել` հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու համար»,- ասաց Սաֆարյանը:
Ակումբի անդամները կոչ արեցին ՀՀ իշխանություններին մշակել այս ուղղությամբ իրականացվելիք քայլերի ռազմավարական ծրագիր: