
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դեւիդ Սաթերֆիլդի թեկնածությունն առաջադրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ՝ հայտնում է Jpost-ը։
Դեւիդ Սաթերֆիլդը հայտնի է, որպես ԱՄՆ պետդեպի ամենապրոֆեսիոնալ դիվանագետներից մեկը։ Նա ծնվել է 1954թ․։ 1980 թվականից սկսած՝ Սաթերֆիլդը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Մերձավոր Արեւելքում։
Բարաք Օբամայի օրոք նա զբաղեցրել է «Բազմազգ ուժերի եւ դիտորդների» գլխավոր տնօրենի պաշտոնը։ Կազմակերպությունը պատասխանատու էր Սինայի թերակղզում խաղաղության պահպանման համար։