News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ի (Rockefeller Brothers Fund) նախագահ Ստեֆան Հայնցի հետ։

Զրուցակիցները խոսել են գիտական հետազոտությունների բնագավառում, ինչպես նաեւ կլիմայի փոփոխությունների ու ջրային պաշարների կառավարման ոլորտներում համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին։

 «Ռոքֆելեր եղբայրների հիմնադրամ»-ը ստեղծվել է 1940 թվականին՝ Ռոքֆելեր ընտանիքի անդամների կողմից։ Հիմնադրումից ի վեր այն մշտապես աջակցել է փոփոխություններին, որոնք միտված են ավելի քաղաքակիրթ, կայուն ու զարգացած աշխարհի կառուցմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ