News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հարկային ծառայությունը սխալմամբ 980 000 դոլար է վճարել Ֆլորիդայի բնակչին, ում տարեկան եկամուտը, ըստ փաստաթղթերի, կազմում է 18 497 դոլար՝ հայտնում է Tampa Bay Times-ը։

2017թ․ փետրվարին Ռամոն Բլանշեթը ներկայացրել է նախորդ տարվա ինքնուրույն պատրաստած հարկային փաստաթղթերը։ Դրանցում տղամարդը նշել է, որ աշխատում է Յուտա նահանգի ծերանոցում եւ ռեստորանում։ Ըստ փաստաթղթերի, Բլանշեթի եկամտահարկը կազմել է 1 մլն դոլար։

Հստակեցվում է, որ իրականում տղամարդը աշխատել է 2098 եւ 1399 դոլար, որից հարկ չի պահվել։

Հիմնվելով փաստաթղթերի վրա՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը տղամարդու անունով 980 000 դոլարի կտրոն է դուրս գրել։ Բլանշեթը գումարը ստացել եւ դեպոզիտային հաշվի վրա է գցել, ինչպես նաեւ իր համար 2016թ․ Lexus RC350 ավտոմեքենա է գնել։ Որպես եկամտի աղբյուր, տղամարդը նշել է հանգուցյալ հոր ժառանգությունը։

Այն բանից հետո, երբ հարկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են սխալը, Բլանշեթի ավտոմեքենան, ինչպես նաեւ հաշվին մնացած 919 251 դոլարը բռնագանձվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ